Երեւանի Ամիրյան եւ Զաքյան փողոցների խաչմերուկում, հունիսի 26-ին, ժամը 17.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: