Երեւանի Հասրաթյան փողոցի թիվ 9/3 շենքի մոտ, հունիսի 26-ին, ժամը 18.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: