Հունիսի 26-ին, ժամը 23.40-ին, Երեւանի Գեւորգ Չաուշի եւ Մելքումովի փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել»-ի վարորդը` 35-ամյա Տիգրան Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: