Շիրակի մարզում` Ձիթհանքով-Քարաբերդ ճանապարհի 2-րդ կմ-ին, հունիսի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում, 50-ամյա Գագիկ Միքայելյանը, «Բելառուս ՄՏԶ-80» տրակտորի քարշակին բարձած խոտի հակերի վրայից ցած է ընկել եւ տեղում մահացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: