Ոստիկանության Տարոնի բաժնում, հունիսի 26-ի գիշերը հաղորդում էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի 9 շենքի մի բնակարանից, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վնասվածքով, հիվանդանոց է տեղափոխվել Լեւոն Ժ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Լեւոն Ժ. ներկայացածն իրականում 35-ամյա Դավիթ Խ.-ն է, որը հունիսի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, 56-ամյա Արշավիր Կ.-ի տանը, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է նրան, որից հետո վերջինս սեղանի վրայից վերցնելով խոհանոցային դանակը` հարվածել է Դավիթ Խ.-ի ոտքին եւ որովայնին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Արշավիր Կ.-ն ձերբակալված է եւ գտնվում է ոստիկանության Տարոնի բաժնի ՁՊՎ-ում:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























