Հունիսի 26-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 40-ամյա Ավիկ Գ.-ի բնակարանում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատշգամբում հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված մոտ 3.5 գ ընդհանուր կշռով հերոին թմրամիջոցի նմանվող զանգված եւ սուբոտեքսի կես դեղահաբ:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: