Ղրիմը վերադարձնելուց հետո կվերանայվի եւ կավելացվի Սեւծովյան նավատորմի նավերի թիվը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը:

«Այո, անկասկած, Ղրիմը, Սեւաստոպոլը վերադարձնելուն զուգահեռ՝ մենք  Սեւծովյան նավատորմը զարգացնելու ծրագրեր ունենք: Այնտեղ նավերի թիվը եւ որակը կվերանայվի եւ կավելացվի», - ասել է Բորիսովը: Ընդ որում՝ նա որոշակի թիվ չի նշել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի ՌԾՈՒ-ի գլխավոր շտաբում նաեւ հայտնել են, որ «Միստրալ» տեսակի երկրորդ ուղղաթիռակիրը կմտնի Սեւծովյան նավատորմի կազմ՝  «Սեւաստոպոլ» անվամբ, մինչեւ 2015թ. վերջը: Սեւաստոպոլում նավի համար արդեն նավահանգիստ են պատրաստում: 

Հավելենք, որ մայիսին հաղորդվել էր, որ ՌԴ Սեւծովյան նավատորմն առաջիկա 6 տարում կստանա տարբեր տեսակի 30 ռազմանավ: