Հունիսի 27-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս` Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողները Երեւանի Սեբաստիայի եւ Վեգների փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում 2 անգամ դատված, 23-ամյա  Գեւորգ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» տիպի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակ, ձեռքի ժամացույց, բանկոմատի 7 քարտ եւ ձեռնաշղթա:

Ըստ Գեւորգ Ա.-ի` նշված իրերը, ինչպես նաեւ 460.000 դրամը, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը գողացել է Ազատության պողոտայում գտնվող հաստատություններից մեկի տնօրենի աշխատասենյակից:

Կատարվում է նախաքննություն: