Հունիսի 15-ը Հայաստանում նշվում են որպես հայոց Եռագույնի օր։ Հունիսի 15-ը որպես ՀՀ պետական դրոշի օր սահմանվել է 2006 թվականից։
Այդ առնչությամբ «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը կազմակերպում է տոնական քայլերթ, որը կսկսվի հունիսի 15-ին, 17։30, Կառավարության շենքի դիմացից, կանցնի Նալբանդյան փողոցով, Սայաթ Նովա փողոցով, Ֆրանսիական հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եւ կավարտվի Հանրապետության հրապարակում։ Քայլերթին հրավիրվում են մասնակցելու բոլոր ցանկացողները։


























