Շիաների հոգեւոր առաջնորդներից, մեծ այաթոլլա Ալի ալ-Սիստանին կոչ է արել քաղաքական ուժերին հաստատել նոր վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ նախագահի թեկնածությունները մինչեւ հուլիսի 1-ին կայանալիք խորհրդարանական հանդիպումը:
Այաթոլլան համաձայնվել է պետության ղեկավարի հրամանագրին, որում ասվում է նոր խորհրդարան գումարելու անհրաժեշտության մասին: Այդ կապակցությամբ քաղաքական ուժերից պահանջվում է առաջիկա երեք օրերին համաձայնեցնել եւ ներկայացնել խորհրդարանի նոր անդամների թեկնածությունները:
Ավելի վաղ ալ-Սիստանին կոչ էր արել իրաքցիներին «զենք վերցնել եւ պաշտպանել երկիրը» գրոհայիններից, երբ 16 վրացիների էին առեւանգել:
Մի շարք ամերիկյան եւ բրիտանական պարբերականներ գրում են, թե ԱՄՆ-ը կողմ է Նուրի ալ֊Մալիքիի փոխարինմանը վարչապետի պաշտոնում:





























