Իրաքցի զինվորականները երկրի հյուսիսում ոչնչացրել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման 90 գրոհայինների, երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի շրջանում:

Ահաբեկիչները սպանվել են հարձակողական գործողության ընթացքում, որ Իրաքի կառավարական ուժերը  ձեռնարկել էին քաղաքը ազատագրելու նպատակով, հաղարդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միեւնույն ժամանակ, ահաբեկիչները մի քանի անգամ փորձել են գրավել Սալահ-էդ-Դին նահանգի Բայջի նավթավերամշակման գործարանը: