Քաղաքացի Սաթենիկ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Սաթենիկ Գ.-ի հաղորդման` դստեր` Սուսաննա Գ.-ի մահվան դեպքի առթիվ 2007 թվականին հարուցված քրեական գործով վարույթն իրականացրած պաշտոնատար անձինք խեղաթյուրելով իրական փաստերը թաքցրել են դստերը ֆիզիկական եւ սեռական բռնության ենթարկելու, այնուհետեւ սպանելու հանգամանքները` վերջինիս մահը ներկայացնելով որպես ավտովթարի հետեւանք, որի արդյունքում հիշյալ հանցավոր արարքները կատարած անձը խուսափել է պատժից:
Կատարվում է նախաքննություն:



























