Երեւանում հունիսի 27-ին Բրազիլիայի դեսպանատան աջակցությամբ կայացել է «Ուղեւորություն բրազիլական երաժշտությամբ» համերգը:
Համերգին, բացի Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյից, ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ՝ Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան, ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնը, Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին, Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, Երեւանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը:
Համերգը նվիրված էր բրազիլական երաժշտության պատմության կարեւոր պահերին, հնչել են հայտնի բրազիլական երգեր՝ սկսած 19-րդ դարից մինչ մեր օրերը: Համերգին երգել է նաեւ Ուկրաինայի դեսպանի կինը՝ Ելենա Կուխտան, որը կատարել է «Իպանեմա» երգը, իսկ համերգն ավարտվել է «Pais Tropicano» ուրախ երգով, դեսպան Մոնտեյրոյի կատարմամբ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դիվանագետն ասաց, որ այդ երգը բրազիլացու մասին է, ով երջանիկ է, որ ապրում է Աստծո օրհնած այդ երկրում:





























