Փրկարար ծառայությունը հունիսի 27-ին, ժամը 21.33-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` պայթել է Ս. Ս.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34 NR 104 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը. զոհեր եւ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.36-ին, մարվել` 22.42-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: