Իրանի նավերը կանխել են Իսլամական Հանրապետության տանկերի գրավումը: Ինչպես հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը, Իրանի ռազմածովային ուժերի 30-րդ նավատորմիղի նավաստիները հետ են մղել ծովահենների հարձակումը, որոնք Կարմիր ծովում վեց մոտորանավակներով փորձել են տանկեր գրավել:

Ինչպես ճշտել է երկրի ռազմածովային ուժերի շտաբը, «Alvand» հածանավն ու «Bussard» նավը պարեկություն էին իրականացնում, երբ աղետի ազդանշան են ստացել մոտակայքում գտնվող տանկերից: Նրանք ինտենսիվ կրակ են բացել, որպեսզի թույլ չտան ծովահեններին մոտենալ նավին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: http://www.itar-tass.com

«Իրանական ռազմանավերի մշտական ներկայությունը Պարսից ծոցում եւ Օմանի ծոցում, ինչպես նաեւ Կարմիր ծովում նվազեցնում է քաղաքացիական նավագնացությանը սպառնացող վտանգը»,- «ԻՌՆԱ»-ն մեջբերում է ԻՀՀ ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Սայարիին: