ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը ձգտում է աջակցել Հարավային Կովկասում վստահության ամրապնդմանը եւ երկխոսությանը։ Այս մասին Բաքվում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի առաջին օրը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը։
«Լեռնային Ղարաբաղի համատեքստում մենք հուսով ենք, որ առաջիկայում նորից կմեկնարկի բանակցությունների աշխուժացված եւ կառուցողական գործընթացը: Մենք նաեւ նպաստում ենք բարձր մակարդակի միջնորդների եւ երկխոսությանը մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ փոխանակությանը»,- հայտարարել է Բուրգհալտերը:
Նա նաեւ նշել է, որ վերջերս այցելել է Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան եւ էական քննարկումներ ունեցել տարածաշրջանում:





























