Փրկարար ծառայությունը հունիսի 28-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտա-Արին- Բերդի փողոցների խաչմերուկի մոտակայքում մարդ է ընկել գետը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Նոր-Արեշի 15-րդ փողոցի վերջնամասում` Արտաշատի ոռոգման ջրատարում, հայտնաբերվել է միջին տարիքի կնոջ դի:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: