Հունիսի 6-ին Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 128-րդ կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի HEN 088 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ շրջվել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» կենտրոնից, մինչեւ փրկարարների` դեպքի վայր հասնելը ավտոմեքենայից դուրս են բերվել ուղեւորներ, Երեւան քաղաքի բնակիչներ` 21-ամյա Էլեն Շահնազարյանը, 21-ամյա Վահե Կիրակոսյանը, 19-ամյա Աիդա եւ 22-ամյա Միհրան Համբարձումյանները:

Վ. Կիրակոսյանը եւ Է. Շահնազարյանը տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է: Իսկ Վայքի հիվանդանոց տեղափոխված Համբարձումյանների վիճակը, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար: