Երեւանի Նորք Մարաշ թաղամասի բնակչուհի, 33-ամյա Հասմիկ Թ.-ն մեղադրվում է Սիրանուշ Թ.-ին ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Հասմիկը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել նույն տան բնակչուհի Սիրանուշ Թ.-ի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել վերջինիս՝ պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ:
Հասմիկ Թ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Կենտրոն ու Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:





























