Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 01.56-ին ահազանգ է ստացվել, որ Մ-14 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Փոքր Մասրիկ 11-րդ կմ-ում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ն. Գ.-ի «ՈՒԱԶ» մակնիշի 35 ԼՕ 071 համարանիշով ավտոմեքենան: