Ստամբուլում հունիսի 6-ից սկսված անձրեւները քաղաքային իշխանությունների համար  դժվարություններ են ստեղծել: Ստամբուլի մի շարք թաղամասերի շենքեր եւ տներ ջրով են լցվել:

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ` Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ սպասվող էլ ավելի ուժեղ անձրեւների պատճառով դպրոցներում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը:

Ստամբուլի քաղաքային իշխանությունները եւ փրկարար ծառայությունները աշխատանքներ են տանում  անձրեւներից տուժած ընտանիքներին անվտանգ վայր տեղափոխելու համար: