Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 10:30-ին տեղի կունենա բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման որոշման:

«Այդ օրը 11:00-ին տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, հավանաբար կայացվելու է վերջնական որոշում, որի հիմքերը չկան:

Մենք պետք է մեր բողոքը արտահայտեք, ճնշում գործադրենք, կանխենք անօրինական որոշման ընդունումը»,- ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին կայացած ակցիայի ժամանակ ոստիկաններն անհամաչափ ուժ էին կիրառել ակցիայի մանսակիցների նկատմամբ, մոտ երեք տասնյակ անձանց բերման ենթարկել: Մի քանից ուցարարներ մարմնական վնասվածքներ էին ստացել:

Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով: