Մոսկվայի տեղամասային անասնաբուժական հիվանդանոց է տեղափոխվել արտասովոր հիվանդ: Տնային կոկորդիլոսին հիվանդանոց էր բերել նրա տերը:
Պարզվել է, որ 1,5 ամյա կոկորդիլոսը մի քանի օր սնունդ չի ընդունել, նրա մարմինը անբնական վիճակում է հայտնվել, որովայնի հատվածում ցնցումներ են նկատվել հաղորդվում է «Ինտերֆաքս»-ը:
Կոկորդիլոսը պահվել է տնային պայմաններում՝ տերարիումում: Կենդանու տերը կասկածել է, որ իր սիրելիի ստամոքսում օտար մարմնի է հայտնվել, պարզաբանում են հանձնաժոովում:
Անասնաբույժի կողմից անց է կացվել սողունի կլինիկական զննում եւ կերակրափողի ու ստամոքսի ռենտգեն:
Բերանի խոռոչի զննման արդյունքում հայտնաբերվել է ներքին ծնոտի պարադոնտազ: Կոկորդիլոսին ուղարկել են Մոսկվայի կենդանաբանական այգու ասնասնաբույժի մոտ ավելի մասնամասն ուսումնասիրության, եւ, հնարավոր է, ատամի հեռացման նպատակով:





























