Հունիսի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել «ՎԱԶ-2121» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1990 թ. ծնված Զարուհի Թ.-ի գլխին բռունցքով 3 անգամ հարվածելու եւ վնասվածքներ պատճառելու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ եւ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրան ծեծի ենթարկած վարորդը 1991 թ. ծնված Կորյուն Ա.-ն է, որը ներկայացել է բաժին եւ խոստովանել հանցանքը:

Կատարվում է քննություն: