Հունիսի 28-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 21 հասցեի դիմաց «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Գոհար Թովմասյանին եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տուժողը, գիտակցության չգալով, ժամը 21.30-ին, մահացել է:
Կատարվում է քննություն:




























