Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Վահան Չ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. նոյեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):





























