Հունիսի 29-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսահոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 37-ամյա տղամարդ եւ հայտնել, որ ժամը 17.40-ի սահմաններում վարելով ընկերոջը պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան` Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղի մոտայակքում, փոսերից փախցնելու ընթացքում, ձախ ուսով հարվածել է ավտոմեքենայի դռանը:

Կատարվում է քննություն: