Հունիսի 29-ին, ժամը 02.35-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:

«Օպել Վեկտրա»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 29-ին, ժամը 20.00-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մյասնիկյան պողոտայում` Ջրաշխարհի դիմաց, վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: