Զբոսաշրջիկների շրջանում մեծ տարածում ունեցող թուրքական Անթալիա նահանգում այրվել է չորս հյուրանոց, հուշանվերների խանութ եւ ռեստորան:
18 ժամում կրակը մոխրի է վերածել ոչ միայն շինությունները, այլեւ սոսիների անտառն ու պտղատու այգիները:
Դեպքը կատարվել է Ադրասանում: Առաջիկայում հյուրեր չեն կարող ընդունել Mitah Hotel, Cici Baba Hotel, Erenler Hotel, Ön Hotel հյուրանոցները: Դրանք գրեթե ամբողջությամբ այրվել են: Կենվորներից ոչ ոք չի տուժել, զբոսաշրջիկներին հաջողվել է տեղափոխել այլ վայր:
Ժամանած հրշեջները 18 ժամ շարունակ չեն կարողացել մարել հրդեհը, ոչնչացվել է 125 հա մակերես:
Ըստ նախնական տվյալի՝ հրդեհի պատճառ է դարձել ուժեղ տապի պայմաններում խարույկ վառելիս կրակի հետ անզգույշ վարվելը, հայտնում է rbc.ru-ն:




























