«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված` ս. թ. հուլիսի 2-ին, ժամը` 10.00-24.00, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան, Ֆուչիկի փողոցների եւ նրբանցքների, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186 համարների եւ նրբանցքի, Հալաբյան փող. 41-65 համարների եւ հարակից տարածքները ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: