Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի մոտակայքում, հունիսի 30-ին, ժամը 14.40-ին, Հայաստանի ԱԻՆ-ում, ահազանգ է ստացվել, որ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան հետեւի անիվներով ընկել է փոսը (ասֆալտե շերտը նստվածք է տվել). ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան 3 հասցեի մոտակայքում կայանված Ռ. Բ. «Լեքսուս» մակնիշի 01 DO 700 համարանիշի ավտոմեքենան փլվածքի հետեւանքով արգելափակվել է փոսի մեջ:

Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: