Ամերիկացի ուսանողների խումբն իր առջեւ նպատակ է դրել Կարմիր մոլորակ մարդկանց ուղերձ ուղարկել, ովքեր երբեւէ այնտեղ կհայտնվեն:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները «Time Capsule for Mars» անվամբ նախագիծ են ստեղծել, որը ենթադրում է Արեգակնային համակարգի չորրորդ մոլորակ ուղարկել «ժամանակի պատիճ» տիեզերագնացներին ուղղված ուղերձով, ովքեր առաջիններն այնտեղ կհայտնվեն:

Ուղերձում ենթադրվում է տեղադրել լուսանկարներ, հոլովակներ եւ աուդիոֆայլեր, ինչպես նաեւ տեքստային հաղորդագրություններ, որոնք կպատմեն Երկրի կյանքի եւ մեր դարաշրջանի մասին: Բացի այդ, ուղերձներ կլինեն Տիեզերքի քաջ նվաճողներին, որոնք կգտնեն  ժամանակի պարկուճը:

Գաղափարի իրականացման համար նախագծի հեղինակներին 25 միլիոն դոլար է հարկավոր: Ուստի նրանք դիմել են լայն հասարակության օգնությանը: «MIT» ուսանողները «Time Capsule for Mars»-ում էջ են բացել՝ ցանկացողներին առաջարկելով 99 ցենտ նվիրաբերել: Ներդրում հնարավոր է կատարել նաեւ նախագծի կայքում, հաղորդում է «Econet»-ը: