Չինաստանի պետական իշխանության պաշտոնական ներկայացուցիչների հաղորդմամբ` մոտ ապագայում այդ երկրի մասնագետները կփորձեն գաղութացնել լուսնի մակերեւույթը: Այս թեմայի շուրջ կառավարությունն արդեն նիստ է կազմակերպել, որի շրջանակներում առաջարկվող պլանների վերաբերյալ մի քանի հատուկ որոշումներ են հաստատվել:
Պաշտոնական փաստաթղթում ասվում է, որ Լուսինը կպատկանի Չինաստանին արդեն 3 տարի անց: Այսպիսի արտասովոր հայտարարությամբ են հանդես եկել տիեզերական գործակալության ներկայացուցիչները օրերս Պեկինում կայացած 22-րդ վեհաժողովի շրջանակներում:
Արդեն այս տարում Չինաստանի աստղագետները Լուսին կուղարկեն «Չանէ-5» զոնդը, որը կուսումնասիրի Լուսնի մակերեւույթը, եւ այդ արշավի լիովին հաջողության դեպքում հնարավորություն կտա անցնել հետազոտական առաքելության հաջորդ փուլ, հաղորդում է Econet-ը:





























