Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 30-ին, ժամը 21.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ճանապարհային ոստիկանության պահակակետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, տուժածները տեղախոխվել են բժշկական կենտրոն. անհրաժեշտ է կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 40-րդ կմ-ի մոտակայքում՝ նախկին պետավտոտեսչության հենակետի մոտ բախվել են «Տոյոտա կորոլլա» մակնիշի եւ «Աուդի» մակնիշի 35 ՍD 179 համարանիշի  ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Տոյոտա կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի անձնակազմը` Բ. Կ.-ն (ծնվ.1972 թ.), Ա. Մ.-ն (ծնվ.1984 թ.), «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Ռ. Տ.-ն (ծնվ. 1984 թ.), ուղեւորներ Ս. Ա.-ն (ծնվ.1991 թ.), Ռ. Մ.-ն (ծնվ.1960 թ.) եւ Ա. Տ.-ն (ծնվ.1989 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ Ս. Ա.-ն տեղափոխվել է Երեւան քաղաք` 1-ին համալսարանական հիվանդանոց:

Բժիշկները Բ. Կ.-ի, Ա.Մ.-ի, Ա. Տ.-ի առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկ Ռ.Մ.-ի, Ռ.Տ.-ի եւ Ս.Ա.-ինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման եւ մաքրման աշխատանքներ: