Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 30-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կասյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող գովազդային վահանակն ուժեղ քամուց պոկվել կախվել է եւ առկա է ընկելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են գովազդային վահանակը (7 քմ):