Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա փողոցում` թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 33 TP 016 պետհամարանիշի եւ «ՎԱԶ-2108» մակնիշի 35 LS 228 համարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաներից դուրս են բերել երեք քաղաքացիների, ովքեր տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածի դին:





























