Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 30-ին, ժամը 19.09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 9-րդ փողոցի թիվ 125 շենքի տանիքի մի մասը ուժեղ քամուց պոկվել եւ ընկել է, իսկ մյուս մասը թուլացել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շենքի տանիքի մի հատվածը շրջվել է մյուս հատվածի վրա (250 քմ):

Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են պոկված թիթեղները: