Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունելության քննությունն անցկացնելու կարգը խախտվել է, եւ ոտնահարվել են դիմորդների իրավունքները, որոնք սույն թվականի հունիսի 29-ին հանձնել են քննություն «Գծագրություն» առարկայից: Այս մասին ահազանգել են մի խումբ ուսանողներ.

Նրանց տարածած հայտարարության մեջ մասնավորապես, նշվում է.

«Վերոնշյալ խախտումների վերաբերյալ փաստարկները հինգն են:

1. Քննասենյակներում պետք է տեղադրված լինեին տեսախցիկներ, որոնք բացակայում էին:

2. Ըստ կարգի՝ դիմորդը մոտենում եւ վերցնում է քննական տոմս, սակայն քննական տոմսերը բաժանվել են հանձնաժողովի անդամի կողմից առձեռն, ով կազմել էր տոմսերը: Վերջինս նաեւ դիմորդների հետ էր պարապել, եւ իրավունք չուներ լինելու հանձնաժողովի անդամ:

3. Դիմորդին պետք է տրամադրվեր հանձնած գծագրի պատճեն, որը չի տրամադրվել, ինչն էլ վկայում է ստուգող հանձնաժողովի կողմից աշխատանքներում փոփոխություններ կատարելու հնարավորությունը:

4. Դիմորդի անունը եւ ազգանունը պետք է գրվեին գծագրի`այսինքն դիմորդի տվյալ աշխատանքի վրա,սակայն գրվել է հավելյալ թերթիկի վրա եւ ամրացվել գծագրին: Սա եւս հնարավորություն է տալիս փոփոխելու աշխատանքները:

5. 2014թ. հրատարակված գծագրության ուղեցույցը, որը հիմք էր հանդիսանում դիմորդներին՝ պատրաստվելու քննությանը, չի պարունակել նմանատիպ առաջադրանքի որեւէ նմուշ դիզայն բաժնի համար նախատեսված խնդիրների ցանկում :

Ելնելով վերոնշյալից, մենք `դիմորդներս, պահանջում ենք Կրթության եւ գիտության նախարարից ուսումնասիրել այս փաստերն ու կազմել նոր հանձնաժողով՝ նոր քննության անցկացման համար:

Եղիազարյան Էլենա Կարենի

Հունանյան Լիանա Անդրանիկի

Միքաելյան Աննա Արմենակի

Սարգսյան  Անի Աշոտի

Առաքելյան Էդգար Ղազարոսի