Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Նոր Նորքի 9-րդ զանգվածի 29 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 25-ամյա Նարեկ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 6-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Խափանման միջոցը` կալանք:

Նարեկ Խ.-ն նախապատրաստված նյութերի հետ ներկայացվել է Մալաթիայի բաժին: