Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում, դեռեւս մարտի 26-ին հաղորդում էր ստացվել Կառլեն Ն.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բակից այլ վայր տեղափոխելու եւ թալանելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 36-ամյա Սամվել Վ.-ն, որը մեկ այլ հանցագործություն կատարելու համար որպես հետախուզվող հայտնաբերվել եւ հունիսի 26-ին բերման է ենթարկվել ոստիկանություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























