Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցում, հունիսի 30-ին, ժամը 15.00-ին, իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ 21121» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ 21121»-ի ուղեւորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























