Երեւանի Թբիլիսյան խճուղում, հունիսի 30-ին, ժամը 09.00-ին, իրար են բախվել «ԳԱԶ-31029» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶ-31029»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: