Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի դիմաց, հունիսի 30-ին, ժամը 21.30-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Վեկտրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























