Տաշիրի Գրիբոյեդովի եւ Խանջյան փողոցների խաչմերուկում, հունիսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես Բենց» եւ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ 2106»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: