Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության համագումարի ժամանակ ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիկայում անցկացվելիք նախագահական ընտրություններում թեկնածու է առաջադրվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
Թուրքիայում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի 10-ին: Եթե առաջին փուլում ոչ ոք չհաղթի, երկրորդ փուլը կայանալու է օգոստոսի 24-ին:




























