Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 7-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երեւան քաղաքի Արարատյան փողոց՝ Արարատյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկից դեպի Արարատյան եւ 5-րդ փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Երեւան քաղաքի Բագրատույաց պողոտա՝ Բագրատունյաց եւ Արշակունյաց պողոտաների խաչմերուկից դեպի Բագրատունյաց պողոտայի եւ Ե.Թադեւոսյան փողոցի խաչմերուկ ուղղությամբ՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:





























