Ռուսաստանի Պետդուման միանգամից երկրորդ եւ երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունել է ձմեռային ժամանակին վերադառնալու, ինչպես նաեւ երկրում 11 ժամային գոտիների հաստատման մասին օրինագիծը։

Համաձայն փաստաթղթի, մոսկովյան ժամանակը համապատասխանում է ազգային ժամանակի սանդղակում երրորդ ժամային գոտուն ։ Բացի այդ, նախաձեռնությունը արգելում է ժամերի փոխադրումը։ Եթե օրենքը խրախուսվի Դաշնային խորհրդի եւ ստորագրվի նախագահի կողմից, ձմեռային ժամանակին վերջնական անցումը կլինի 2014թ. հոկեմբերի 26-ի լույս գիշերը։

Ձմեռային ժամանակին անցումը արգելող օրենքն ընդունվել էր 2011թ. ամռանը այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Միաժամանակ, երկրում 11 նախկին գոտիների փոխարեն հաստատվել էին 9 ժամային գոտիներ։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ռուսական ժամանակը աշխարհագրական ժամային գոտին սկսեց գերազանցել 1 ժամով, իսկ որոշ տարածաշրջաններում՝ նույնիսկ 2 ժամով։