Վրաստանի զինված ուժերի առջեւ կարեւորագույն խնդիր է դրված՝ պաշտպանեն խաղաղությունը եւ հաղթեն պատերազմում առանց կռվի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ կրտսեր սպաների պատրաստման դպրոցի շրջանավարտների պատվին կազմակերպված արարողությանը:

Նա, դիմելով շրջանավարտներին, նշել է, թե պատերազմն առանց ճակատամարտի հաղթելու համար հարկավոր է անել այն, ինչ անում են այսօր:Նշենք, որ դպրոցն ավարտել են 98 զինծառայողներ: