Ռուսաստանի Օմսկի երկրամասի Պրեոբրաժենսկ գյուղի 86-ամյա բնակչուհին կտակել է թոռանը՝ մեկ միլիոն ռուբլի ծախսել ճանապարհի շինարարության վրա:

Ֆերմեր Վասիլի Զագորոդնիի խոսքով, տատը աշխատանքի վետերան է եղել եւ գումար է ստացել տան համար, սակայն որոշել է այն ծախսել ճանապարհների վրա: Սակայն մինչ ճանապարհների բացումը, որ տեղի է ունեցել հունիսի 29-ին, կինը մահացել է:

1,35 կմ երկարությամբ եւ 4,5 մետր լայնությամբ ճանապարհն արժեցել է 3 մլն ռուբլի, տատիկի ցանկությունն իրագործելու համար թոռը ավելացրել է իր գումարներից: