Փրկարար ծառայությունը հուլիսի 1-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացել, որ Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջհամայնքային Հ-40 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Ագարակաձոր հատվածում (4-րդ կմ) բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 09 OL 522 պ/հ (վարորդ` Ա. Կ. , ծնվ. 1950 թ.) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 18 OՕ 521 պ/հ (վարորդ` Կ. Պ., ծնվ. 1993 թ.) ավտոմեքենաները, ինչից 09 OL 522 պ/հ ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը`  «ՎԱԶ-2106» մակնիշի 18 OՕ 521 պ/հ ավտոմեքենայի վարորդը  դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» 09 OL 522 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Կ.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետեւ` հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի փականները եւ իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: